-
16.05.2017|
17:51
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ մեկնարկում է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մայիսի 16-ից ARLOOPA հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել և նկարվել կովկասյան ընձառյուծի հետ:
-
13.05.2017|
12:38
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և աշխատակիցների հետ: Նա անդրադարձել է ապօրինի ծառահատումներին և նշել՝ առավելագույնն անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
-
12.05.2017|
10:09
Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար և ավելի տարվա վաղեմությամբ շերտեր են ուսումնասիրում: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, հնագիտական պեղումներից զատ, անդրադառնում են նաև մարդաբանական խնդիրների:
-
05.05.2017|
12:14
1958-ին Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում, Ազատ և Վեդի գետերի ավազաններում կազմավորվել է «Խոսրովի անտառ» արգելոցը` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Ըստ Մովսես Խորենացու՝ այս տարածքը որսի կենդանիներով ու թռչուններով է բնակեցվել Խոսրով Բ թագավորի գահակալության ժամանակ (330-338 թթ.), նրա պատվին էլ ստացել է «Խոսրովի անտառ» անվանումը:
-
28.04.2017|
17:24
«Երկրի միջազգային օրը» հաստատվել է 2009-ի ապրիլի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում և նշվում է ամեն տարի սկսած՝ 2010-ից: Ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ) հանդես են եկել որպես համահեղինակներ:
-
25.04.2017|
11:54
«Սևանի իշխանի չորս ենթատեսակներից երկուսը վերացել են: Մյուս երկու ենթատեսակները պահպանելու համար բնապահպանության նախարարությունը պետական բյուջեի հաշվին մինչև 2016-ն իրականացրել է մանրաձկան բացթողնման աշխատանքներ: 2016-ից պետության կողմից ստեղծվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որը Սևանա լճում հիմնեց ցանցավանդակային տնտեսություններ»:
-
21.04.2017|
09:35
Քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տալու մշակույթի նախարարության առաջարկած մրցութային քաղաքականությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց և՛ հասարակության, և՛ մասնագետների շրջանում:
-
11.04.2017|
11:52
Այդ նպատակին հասնելու համար ամբողջ երկրով մեկ` մեծից փոքր, պետք է գիտակցենք դրա հույժ կարևորությունը, անկախ նրանից, մենք գործնականում անմիջականորե՞ն ենք առնչվում արտերկրից ժամանող զբոսաշրջիկի հետ, թե՞ ոչ:
-
04.04.2017|
10:18
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) 15 տարեկան է:
-
23.12.2016|
01:23
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վերջերս ԱԺ-ին ներկայացրեց ձկնագողության դեմ պայքարի ծրագիրը։ Այն ամեն տարի այս ժամանակահատվածում ներկայացվում է օրենսդրի հաստատմանը և, ինչպես միշտ, կարևորվում է, քանի որ Սևանա լճի ձկնային պաշարներն անսպառ չեն։
€γ傗€櫭冣€毭/1455261813" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">
|